Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «փչոց» է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Խաղաղության խորհրդին մասնակցելու համար 1 միլիարդ դոլար նվիրաբերելու մասին պնդումը։ Ըստ БЕЛТА-ի՝ նա դրա մասին հայտարարել է Մինսկում՝ լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով Խաղաղության խորհրդին միանալու իրական պայմանների և 1 միլիարդ դոլար վճարելու անհրաժեշտության մասին լուրերի վերաբերյալ հարցին ՝ Բելառուսի նախագահը պատասխանել է. «Այդ հիվանդ մարդիկ (ովքեր խոսում և գրում են դրա մասին -БЕЛТА) հերթական անգամ կոպիտ կերպով սխալվել են։ Պարզապես պետք է կարդալ փաստաթուղթը։ Ոչ մի փող էլ պետք չէ»։
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով ապագա կազմակերպության կանոնադրության նախագծին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այն երկրներին, որոնք ձգտում են մշտական տեղ զբաղեցնել իր նոր Խաղաղության խորհրդում, խնդրել է առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլար մուծել։





























