1980 թվականից ի վեր Միացյալ Նահանգները պաշտպանության վրա 22 տրիլիոն դոլար ավելի է ծախսել, քան ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները միասին վերցրած, Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի դաշինքը շատ ուժեղ է, և նախագահ Թրամփի շնորհիվ, այն ավելի ուժեղ չի եղել, քան երբևէ։ Երբ նախագահ Թրամփը ստանձնեց պաշտոնն իր առաջին ժամկետում, եվրոպական երկրները և Կանադան ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ [ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերի – խմբ.] զիջում էին իրենց [ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերին – խմբ.]։ Հիմա նրանք զիջում են։ Նրանք շատ անելիք ունեն՝ բաց թողածը լրացնելու համար»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Բեսենթը միաժամանակ նշել է, որ Վաշինգտոնը գտնվում է Եվրամիության հետ «շատ փոխշահավետ առևտրային գործարքի» շուրջ բանակցությունների գործընթացում։

«Այսպիսով, ծրագիրը առևտրային համաձայնագրի հասնելն է։ Իհարկե, նախագահը հայտարարել է, որ փետրվարի 1-ին կսահմանի 10 տոկոս մաքսատուրք, եթե դանիացիները չցանկանան հրաժարվել Գրենլանդիայից, և դա վերաբերում է այն ութ երկրներին, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա»,- ասել է նա։