ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «սիրում է» Վենեսուելան և առաջարկել է ինչ-որ կերպ «ներգրավել» ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, հաղորդում է NBC News-ը։

«Ես արդեն սիրում եմ Վենեսուելան։ Նրանք այնքան լավ են աշխատել մեզ հետ։ Այնքան հաճելի է եղել, և մի աներևակայելի հաճելի կին, ինչպես գիտեք, մի քանի օր առաջ անհավանական բան արեց»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Մաչադոյին։

«Եվ գուցե մենք կարողանանք ինչ-որ կերպ ներգրավել նրան: Ես մեծ հաճույքով դա կանեի»,- հավելել է նա։

Անցյալ շաբաթ նախագահը Մաչադոյի հետ հանդիպել է Սպիտակ տանը։

Հանդիպման ժամանակ Մաչադոյի նրան է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակը, որն, ըստ Թրամփի՝ ինքը պետք է ստանար։