ԱՄՆ զինված ուժերը նոր գործողություն են սկսել՝ ձերբակալված ԴԱԻՇ-ի զինյալներին Սիրիայի հյուսիս-արևելքից Իրաք տեղափոխելու համար, չորեքշաբթի հայտարարել է Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
CENTCOM-ի տվյալներով՝ Սիրիայի Ալ Հասաքե շրջանից արդեն ԴԱԻՇ-ի առնվազն 150 զինյալ է տեղափոխվել:
Հրամանատարության տվյալներով՝ մինչև 7000 ահաբեկիչ կարող է տեղափոխվել Իրաքի կողմից վերահսկվող կալանավայրեր:





























