Դավոսի իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վաշինգտոնում հանցագործությունը նվազեցնելու իր ջանքերի մասին և ենթադրել, որ իր վարչակազմը միջոցներ կձեռնարկի Կալիֆոռնիայում հանցագործության դեմ պայքարելու համար, հաղորդում է NBC News-ը։

«Մենք օգնելու ենք Կալիֆոռնիայի ժողովրդին։ Մենք ուզում ենք հանցագործություններից զերծ Կալիֆոռնիա։ Գիտեմ, որ Գևինը այստեղ է եղել»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմին։

 «Ես շատ լավ էի շփվում Գևինի հետ, երբ նախագահ էի։ Գևինը լավ տղա է, և մենք միասին կլինենք, եթե նա դրա կարիքն ունենա։ Ես առանց մտածելու կանեի դա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ իր պաշտոնավարման սկզբում իր վարչակազմը օգնել է Կալիֆոռնիային։

«Մենք ուրախ կլինենք դա անելու համար։ Ես կասեի հետևյալը. եթե ես լինեի դեմոկրատ նահանգապետ կամ որևէ մեկը, կզանգահարեի Թրամփին և կասեի. «Դե՛, այնպես արա, որ մենք կարգին տեսք ունենանք», որովհետև մենք հանցագործությունը զրոյի ենք հասցնում և վերացնում մարդկանց՝ կարիերային հանցագործներին, ովքեր միայն վատ բաներ են անում, և մենք դա վերադարձնում ենք նրանց երկրներ»,- ավելացրել է նա։