Ըստ իրանական անվտանգության ծառայությանը ծանոթ աղբյուրի՝ դատաբժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանված երեխաների մարմիններից իսրայելական ծագում ունեցող ռազմական նշանակության գնդակներ են հայտնաբերվել, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը:
Ըստ լրատվական ալիքի՝ դեպքերից մեկը տեղի է ունեցել Սպահանում: Ութամյա աղջիկը կրակոց է ստացել իր ընտանիքի հետ առօրյա գնումների ժամանակ:
Երեխան մահացել է որովայնի, կզակի և գլխի հետևի մասում ստացած բազմաթիվ հրազենային վերքերից: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ հայտնաբերված գնդակներն իսրայելական արտադրության են:
«Աղբյուրը հաղորդել է նաև մեկ այլ միջադեպի մասին, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 7-ի երեկոյան Քերմանշահում: Մելինա Ասադի անունով երեքամյա աղջիկը հոր հետ գնացել է դեղատուն՝ մանկական կաթնախառնուրդ և մրսածության դեմ դեղամիջոց գնելու:
Վերադարձի ճանապարհին նրանց վրա կրակել են թիկունքից, և երեխան տեղում մահացել է: Դատաբժշկական հետաքննությունը միաժամանակ ցույց է տվել, որ օգտագործված գնդակներն իսրայելական ռազմամթերք են եղել»,- հաղորդում է «Իրանցի լրագրողի օրագիրը»:




























