ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, եւ ահա մեկ տարի անց այդ գործընթացն ավարտվել է հինգշաբթի։ԱՄՆ-ը, սակայն, 260 մլն դոլարի չափով պարտք չի մարել կազմակերպությանը։ Այս մասին գրել է Bloomberg-ը։

Կազմակերպության ֆինանսավորումը լիովին դադարեցվել է, իսկ ԱՀԿ աշխատակիցները հետ են կանչվել բոլոր ոլորտներից եւ կենտրոնակայաններից, տեղեկացրել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը։ ԱՄՆ-ը նաեւ դադարեցրել է իր մասնակցությունը ԱՀԿ-ն ֆինանսավորող բոլոր ղեկավար մարմիններում եւ աշխատանքային խմբերում։