Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկություն չունի Հայաստան վերդարձող անձանց գտնվելու վայրի և ինքնության մասին։ Այս մասին նա նշեց NEWS.am–ի հետ զրույցում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը ևս հավելյալ տեղեկություններ չհայտնեց, արդյոք Հայաստան վերադարձած արցախցիները բուժհաստատություններում են, թե ոչ։
Այսօր ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր. «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։
Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։




























