Փաստաբանի անչափահաս որդու առեւանգման փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։NEWS.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ օրերս Շենգավիթում փորձել են առեւանգել արցախցի փաստաբանի մանկահասակ երեխային։