Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 23-ին ընդունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին, որոնք մասնակցել են անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը, հաղորդում է WAM-ը։

Շեյխը մասնակիցներին երկարատև հակամարտության կարգավորմանը նպաստող հաջող բանակցություններ և դրական արդյունքներ է մաղթել։ Նա ընդգծել է ԱՄԷ-ի աջակցությունը ուկրաինական ճգնաժամի լուծումներ գտնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին, որոնք հաշվի են առնում բոլոր կողմերի շահերը։

Եռակողմ խմբի հանդիպումը Աբու Դաբիում տեղի է ունենում ուրբաթ և նախատեսվում է շարունակել շաբաթ օրը։