Ռուսաստանը, ԱՄՆ-նը և Ուկրաինան ԱՄԷ-ում քննարկում են հակամարտության ավարտի պարամետրերը: Իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ուկրաինայի ներկայացուցիչները գրեթե ամեն ժամ զեկուցում են ինձ. նրանք ներկա պահին Արաբական Միացյալ Էմիրություններում են: Այսօր այնտեղ էին ուկրաինական, ամերիկյան և ռուսական պատվիրակությունները, և զրույցն արդեն տեղի է ունեցել: Դա կարևոր է, քանի որ նման եռակողմ հանդիպման ձևաչափ վաղուց չէր անցկացվել: Նրանք քննարկում են պատերազմի ավարտի պարամետրերը»,- ընդգծել է նա:

Զելենսկին նշել է նաև, որ ուկրաինական պատվիրակության դիրքորոշման շրջանակը ինքն է որոշել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Աբու Դաբիում եռակողմերի բանակցությունների բովանդակության վերաբերյալ դեռ վաղ է եզրակացություններ անել:

Հանդիպմանը ներկա Կիևի անանուն ներկայացուցիչը Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Արաբական Միացյալ Էմիրություններում բանակցություններ են վարում բոլորովին տարբեր ձևաչափերով:

«Զելենսկու ներկայացուցիչը հայտարարել է, որ «այդ բանակցությունները տեղի են ունենում տարբեր ձևաչափերով. երբեմն մասնակիցները մի կողմ են քաշվում առանձին քննարկումների համար, երբեմն բոլորը հանդիպում են միասին, իսկ երբեմն մի քանի խմբեր բաժանվում են՝ կոնկրետ թեմաներ քննարկելու համար»,- հաղորդել է գործակալությունը։

Միևնույն ժամանակ, ТАСС-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրին, հաղորդում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների թեմաներից են բուֆերային գոտիների և վերահսկողության տարբեր մեխանիզմների ստեղծումը։

«Այո, այսդ ասպեկտները՝ բուֆերային գոտիները, վերահսկողության տարբեր մեխանիզմներն, անշուշտ, այլ կարևոր թեմաների հետ մեկտեղ, հանդիպման թեմաների շարքում են»,- ասել է գործակալության աղբյուրը։