Մուրմանսկից մեկնող և ավելի վաղ ֆրանսիական իշխանությունների կողմից կալանավորված լցանավն ուղեկցվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել-Ֆո նավահանգիստ։ Դրա մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ նավը պետք է նավահանգիստ ժամանի հունվարի 24-ի առավոտյան։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Միջերկրական ծովում Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից լցանավի կալանավորման մասին։ Միջերկրական ծովի ծովային պրեֆեկտուրան պարզաբանել է, որ Grinch նավթատարի ստուգման ժամանակ հայտնաբերվել են անհամապատասխանություններ նրա գրանցման տվյալների մեջ՝ կապված նրա ազգային պատկանելության հետ։ Ըստ ամենայնի, նավը կուղարկվի նավահանգիստ, իսկ Մարսելի դատախազությունը հետաքննություն է սկսել։

Նախնական տեղեկություններով՝ անձնակազմի մեջ Ռուսաստանի քաղաքացիներ չկան։