Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական չինական նրբաբլիթներ է պատրաստել Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։
Նշվում է, որ նրբաբլիթները լցոնված էին բանջարեղենով և հավի մսով։ Խոհարարական վարպետության դասն անցկացվել է պաշտոնական ընդունելության շրջանակում, և Զախարովան դրանք պատրաստել է Չինաստանի դեսպանատան խոհարարի հետ միասին։
Մոսկվյում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, որը հետևել է գործընթացին, նշել է, որ «առաջին նրբաբլիթը վատ չէր ստացվել»։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պատրաստած նրբաբլիթը նվիրվել է միջոցառման հյուրերից մեկին։





























