Այսօր զինված միջադեպ է եղել Գորիսում, ինչի հետեւանքով կա զոհ։

Գորիսի փոխքաղաքապետ Արտյոմ Աղաջանյանը NEWS.am–ին հայտնեց, որ Առուշ Առուշանյանի վարորդն է սպանվել։ Այլ մանրամասներ Աղաջանյանը չհայտնեց՝ նշելով, որ հիվանդանոցում է։

ՆԳՆ–ից էլ NEWS.am–ին հայտնեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: