ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման սկսել է զբաղվել զինվորականների ճարպակալման խնդրով, քանի որ կարծում է, որ ճարպակալումը լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության համար: Հիշեցնենք, Միշել Օբաման արդեն երկու տարի է ղեկավարում է առողջ սննդի եւ ավելորդ քաշով տառապող երեխաների ֆիթնեսի հանձնաժողովը:

Արքանզաս նահանգի ժողովում նա հաղորդել է այն քարոզչության մասին, որը տարվելու է ԱՄՆ զինված ուժերում:

Մոտ ժամանակներս ամերիկյան զինծառայողները նոր սննդակարգի կանցնեն: Նրանք ավելի շատ թեփահաց կստանան, մրգեր եւ բանջարեղեն: Սննդակարգում կսահմանափակվեն ճարպոտ եւ տապակած ուտեստները:

ԱՄՆ զինված ուժերը ամեն տարի 1,1 մլրդ դոլար են վատնում ճարպակալմամբ տառապող զինծառայողներին բուժելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:

Նշենք, որ ԱՄՆ բանակն իրոք բախվել է ճարպակալման խնդրին, որով տառապում են 17-24 տարեկան երտասարդները:  Այդ հարցը լրջորեն անհանգստացնում է ոչ միայն առաջին տիկնոջը, այլեւ ռազմական ողջ հրամանատարությանը: Այս խնդիրը մտահոգում է անգամ գիտնականներին, որոնք խնդրի գիտական լուծում են որոնում: