Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը պատրաստվում է վերջին տասնամյակում երրորդ անգամ կրկին փոխել անվանումը։ Ըստ քաղաքական կուսակցության առաջնորդ և նախկին վարչապետ Գաբրիել Աթալի՝ «Վերածնունդ» շարժումը նախատեսում է վերանվանվել «Նոր Հանրապետություն» (Nouvelle République)։

Ըստ նրա՝ որոշումը պաշտպանել են կուսակցության անդամները. ներքին քվեարկության ժամանակ անվանափոխության օգտին քվեարկել է ավելի քան 70%-ը։ Աթալը նշել է, որ կուսակցության անվանումը պետք է արտացոլի նրա քաղաքական ուղղությունը և յուրօրինակ «այցեքարտ» ծառայի։

Պաշտոնական վերանվանումը նախատեսվում է մարտ ամսին անցկացվելիք քաղաքային ընտրություններից հետո։ RTL ռադիոկայանը հաղորդում է, որ վերանվանման աշխատանքներն ընթանում են մի քանի ամիս, քանի որ ներկայիս անվանումը կամ քիչ հայտնի է լայն հանրությանը, կամ բացասական ասոցիացիաներ է առաջացնում։

Քաղաքական շարժումը հիմնադրել է Մակրոնը 2016 թվականին՝ «Հառաջ» («En Marche!») անվամբ։ 2017 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո այն հայտնի դարձավ որպես «Հառաջ, Հանրապետություն» («En Marche, Republic!»), իսկ 2022 թվականին վերանվանվեց «Վերածունդ» («Renaissance»)։