Իրաքում գործող «Քաթաիբ Հըզբոլլահ» կազմակերպությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ աշխարհի արևելքի և արևմուտքի բոլոր մոջահեդ եղբայրներին կոչ անելով պատրաստվել լայնածավալ պատերազմի՝ ի պաշտպանություն Իրանի։

Նշվում է, որ Իրանը չորս տասնամյակից ավելի կանգնած է եղել ճնշվածների կողքին, սակայն հիմա խավարի ուժերը դավադրություն են կազմակերպում Իրանը ենթարկեցնելու և ոչնչացնելու համար, և Դիմադրության ամբողջ առանցքը պետք է առավելագույնս աջակցություն ցուցաբերի նրան։

Դիմելով իր թշնամիներին՝ «Քաթաիբ Հըզբոլլահը» նրանց խոստացել է, որ Հանրապետության դեմ պատերազմը զբոսախնջուք չի լինելու, և որ նրանք կհամտեսեն մահվան ամենադժվար տեսակները։

Վերստին դիմելով իր զինակից եղբայրներին, կազմակերպությունը նրանց կոչ է արել պատրաստվել երկու պարգևներից մեկին (հաղթանակ կամ նահատակություն), հատկապես, երբ կրոնական իշխանությունները սրբազան պատերազմ հայտարարեն։ Նման դեպքում ամեն ինչ կարող է պահանջվել, նույնիսկ նահատակության գործողություններ՝ հանուն հավատքի և սրբավայրերի պաշտպանության։