Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը մեկնաբանել է Բաքու կատարած իր այցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «երկիրը տպավորիչ նվաճումների հասցրած հեռատես առաջնորդ» անվանելով։
«Մենք հրաշալի հանդիպում ունեցանք Բաքվում, և ես շնորհակալություն հայտնեցի նախագահին Ադրբեջանի հրեական համայնքին ցուցաբերած բարեկամության և աջակցության համար։
Ես Բաքու ժամանեցի իսրայելական ընկերություններից և տարբեր ոլորտների տնտեսական կազմակերպություններից բաղկացած բարձր մակարդակի գործարար և տնտեսական պատվիրակության հետ։
Մեր ընդհանուր նպատակն է խորացնել գործընկերությունը էներգետիկայի, պաշտպանության, ջրամատակարարման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Մենք ամրապնդում ենք մեր ռազմավարական հարաբերությունները»,- ըստ «Կույսերի աշտարակ» թելեգրամյան ալիքի՝ շեշտել է Իսրայելի արտգործնախարարը:





























