Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:
ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը NEWS.am-ին հայտնեց, որ արձանագրությունները ՍԴ են մուտքագրվել նոյեմբերի 19-ին: Ներկայումս, Պապիկյանի փոխանցմամբ, դրանք ուսումնասիրվում են դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանի կողմից, որը արձանագրություններն ու իր կազմած եզրակացությունը 15-օրյա ժամկետում ներկայացնելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: «Վերջինս աշխատանքային նիստ է հրավիրելու, որտեղ որոշվելու են ՍԴ նիստի օրը, արձանագրությունները քննարկելու ընթացակարգը, պատասխանող կողմը»,- նշեց Պապիկյանը:




























