Ռուսաստանը կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը։ Դրա մասին ասված է Ֆինլանդիայի ռազմական հետախուզության 2026 թվականի ակնարկում։

«Ռուսաստանը դեռևս է կարևոր խաղացող է Հարավային Կովկասում, թեև նրա ազդեցությունը նվազել է։ Մոսկվան կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը, և երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ թուլացել են»,- նշված է ակնարկում։

Մյուս կողմից, ըստ Ֆինլանդիայի ռազմական հետախուզության, Վրաստանը, քաղաքական առումով, ավելի է մոտեցել Ռուսաստանին։

«Ռուսաստանի գլխավոր նպատակը՝ մեծացնել իր գլոբալ ազդեցությունը, մնացել է անփոփոխ։ Նրա ռեժիմը Արևմուտքը սպառնալիք է դիտարկում և ձգտում է թուլացնել այն՝ օգտագործելով Ուկրաինայում պատերազմը, այլ հակամարտությունները և թշնամական հիբրիդային ազդեցությունը՝ որպես գործիքներ։ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է եղել նախկին Խորհրդային Միության տարածքի և, մասնավորապես, Ուկրաինայի պատերազմի վրա, որը նա վարում է իր մյուս նպատակներին հասնելու գնով»,- նշվսծ է գերատեսչության ակնարկում։