AZCON Holding ընկերությունների խմբի մաս կազմող Ադրբեջանի երկաթուղիների և Թուրքիայի պետական երկաթուղիների (TCDD) միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի երկաթուղիների նախագահ Ռովշան Ռուստամովը և Թուրքիայի պետական երկաթուղիների վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վեյսի Քուրթը։ Փաստաթղթի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկաթուղային ոլորտում։
Ըստ հուշագրի՝ կողմերը կհամագործակցեն ենթակառուցվածքների զարգացման, երթևեկության կառավարման, համատեղ նորարարական լուծումների ներդրման, անձնակազմի վերապատրաստման և տեղեկությունների փոխանակման ոլորտներում։




























