Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն Թուրքիա ժամանելուց հետո ընկել է ուղեգորգին։
Միջադեպը հեռարձակվել է թուրքական SOZCU հեռուստաալիքով։
Կադրում երևում է, թե ինչպես է Նիգերիայի նախագահն ուղեգորգի վրայով քայլում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին։
Այնուհետև նա հանկարծակի ընկնում է ուղեգորգին, և անվտանգության աշխատակիցները շտապում են նրան օգնելու ոտքի կանգնել։




























