ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցություններում «շատ լավ բաներ» են տեղի ունենում, հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տնից Այովա մեկնելիս Թրամփը լրագրողներին ասել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ առանց մանրամասներ հայտնելու։ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են անցյալ շաբաթավերջին Աբու Դաբիում՝ ԱՄՆ պաշտոնյաների միջնորդությամբ բանակցություններ վարելու համար։





























