Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկնել է անցյալ շաբաթ Իրանին ուղղված իր նախազգուշացումը, որ եթե հարձակվի Իսրայելի վրա, իր երկիրը «կոշտ կպատասխանի», հաղորդում է Times of Israel-ը։
«Այժմ դա ճիշտ է՝ իրանական առանցքը փորձում է վերակառուցվել, բայց մենք թույլ չենք տա դա։ Եթե Իրանը լուրջ սխալ թույլ տա՝ հարձակվելով Իսրայելի վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել»,- ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ The War Zone-ը, հղում անելով ՑԱԽԱԼ-ի աղբյուրին, հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակն առաջիկա շաբաթավերջին Իրանի դեմ հնարավոր ամերիկյան ռազմական գործողության է պատրաստվում։





























