ԱՄ ԱՄՆ մարտական գործողությունները Վենեսուելա ներխուժման ժամանակ 27 րոպեից էլ քիչ են տևել: Նման տվյալներ է հայտնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը (Հանրապետական կուսակցության անդամ, Այդահո նահանգ)։
Ըստ նրա՝ գործողությանը մասնակցել է մոտ 200 զինվորական, որոնք երկրում են գտնվել մի քանի ժամ։ «Մարտական գործողությունները 27 րոպեից քիչ են տևել»,- Վենեսուելայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ ընդգծել է սենատորը՝ ելույթ ունելալով վերոնշյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև։ Լսումներին մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն։





























