Վենեսուելայում իրավիճակը բարելավվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու ԱՄՆ գործողությունից հետո, և դրական զարգացումները կշարունակվեն, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Վենեսուելան հիմա ավելի լավ է, քան չորս շաբաթ առաջ էր։ Եվ ես կարծում եմ, սպասում և հուսով եմ, որ երկիրն երեք, վեց, ինը ամիս անց ավելի լավ կլինի»,- Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Ռուբիոն։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ը զանգվածային հարձակում սկսեց Վենեսուելայի վրա՝ ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և նրանց Նյու Յորք տեղափոխելով։ ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ նրանք ենթադրաբար ներգրավված էին «թմրաահաբեկչության» մեջ և սպառնալիք էին ներկայացնում, ներառյալ՝ Միացյալ Նահանգների համար։ Նյու Յորքում արդեն տեղի է ունեցել առաջին դատական նիստը, որտեղ Մադուրոն և նրա կինը իրենց նկատմամբ ներկայցաված մեղադրանքները չեն ընդունել։





























