Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այս պահին շատ են խոսում անվտանգության երաշխիքների մասին, և դրա շուրջ ընդհանուր առմամբ համաձայնություն կա, եթե խոսքը Ուկրաինայի մասին է, սակայն այդ անվտանգության երաշխիքները հիմնականում ենթադրում են եվրոպական զորքերի, առաջին հերթին ֆրանսիական փոքր զորակազմի տեղակայում... այնուհետև Միացյալ Նահանգների աջակցությունը»,- Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև իր ելոյթում շեշտել է Ռուբիոն։