ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկրի շահերը տարածվում են ամբողջ աշխարհում։
«Մենք շահեր ունենք ամբողջ աշխարհում»,- Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Ռուբիոն։
Նա Մերձավոր Արևելքը, Արևմտյան կիսագունդը և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը անվանել է այն տարածաշրջանները, որտեղ ԱՄՆ-ը հետապնդում է իր նպատակները։





























