Եվրամիությունը հինգշաբթի Ռուսաստանին սև ցուցակում է ներառել փողերի լվացման ռիսկի պատճառով, ըստ Reuters-ի՝ հայտարարել է Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Դա կդանդաղեցնի և կբարձրացնի ռուսական բանկերի հետ գործարքների արժեքը»,- լրագրողներին ասել է Կալասը։
Այս տեղեկությունը հրապարակվել է նաև ԵՄ Խորհրդի հանդեսում։
Ինչպես նշում է «Коммерсантъ»-ը, գործնականում դա կհանգեցնի Եվրոպայում Ռուսաստանի հետ կապված բոլոր ֆինանսական գործարքների ավելի խիստ վերահսկողության և ստուգումների։
Ռուսաստանին սև ցուցակում ներառելու որոշումը Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այսպես կոչված «լռության ընթացակարգը» գործարկվել է, երբ ԵՄ ոչ մի անդամ պետություն չի առարկել։
Սև ցուցակը լրացուցիչ պարտավորություններ է սահմանում եվրոպական բանկերի համար։ Նրանք պարտավոր կլինեն վերահսկել ռուսաստանցի գործընկերների՝ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց առնչվող ցանկացած գործարք։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ այս միջոցառումը նպատակ ունի դժվարացնել Ռուսաստանի համար Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը։





























