ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառավարության նիստում հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը «մոտ ժամանակներս» կկնքվի, հաղորդում է NBC News-ը։

«Մենք ունենք անվտանգության արձանագրության համաձայնագիր, որը մեծ հաշվով ավարտված է, բարգավաճման մասին համաձայնագիր, որը մեծ հաշվով ավարտված է։ Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հիմա հույս ունի և սպասում է, որ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքենք»,- ասել է Ուիթքոֆը։