Ուկրաինան Իտալիայից ստացել եւ տարբեր մարզերում բաշխել է  կաթսայատների սարքավորումների մեծ խմբաքանակ, այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։

Կուլեբան սոցցանցերում գրել է, որ Իտալիան ուղարկել է 78 միավոր սարքավորում կաթսայատների համար՝ կաթսաներ, համալրող սարքեր, օժանդակ համակարգեր, ավելի քան 112 մեգավատ հզորությամբ եւ մոտ 1,86 մլն եվրո արժողությամբ։

«Սարքավորումները կարող են աշխատել որպես ջերմության հիմնական կամ պահուստային աղբյուր դպրոցների, հիվանդանոցների, վարչական շենքերի, կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների համար, ինչպես նաեւ քաղաքային կաթսայատների եւ ջերմային էներգիայի կազմում»,- նշել է փոխվարչապետը։

Կուլեբայի խոսքով՝ սարքավորումները բաշխվել են տասը մարզերում։

Փոխվարչապետը տեղեկացել է, որ Ուկրաինայի կառավարությունը Իտալիայի հետ բանակցություններ է վարում հաջորդ խմբաքանակի վերաբերյալ, որի մեջ, ըստ պլանի, կմտնեն 300 միավոր սարքավորումներ՝ ավելի քան 800 մեգավատ հզորությամբ։