ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան նավերի խոշոր նավատորմ, որը չափսերով ավելի մեծ է, քան Վենեսուելա ուղարկվածը, ուղևորվում է դեպի Իրան: Նա այդ հայտարարությունն արել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:

«Իրանի ուղղությամբ ռազմանավերի խոշոր միավորում, նավատորմ է շարժվում, ինչպես ուզում եք՝ անվանեք, նույնիսկ ավելի խոշոր, քան Վենեսուելայի դեմ ուղարկված նավատորմը»,- նշել է Թրամփը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք նա միջուկային համաձայնագրի համար կոնկրետ ամսաթիվ է սահմանել, Թրամփը նշել է, որ միայն Իրանի իշխանությունները գիտեն՝ արդյոք կա՞ Վաշինգտոնի հետ համաձայնագրի հասնելու վերջնաժամկետ, հաղորդում է Интерфакс-ը:

Նա ընդգծել է, որ Իրանի հետ իրավիճակը բարդ է, բայց հավելել է. «Կտեսնենք, թե ինչ կլինի: Կարող եմ ասել, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել»:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ավելի ուժգին հարված հասցնել Իրանին, քան անցյալ ամռանը, եթե Թեհրանը չկարողանա համաձայնության գալ: