Ոստիկանությունը Մարնեուլ քաղաքում ձերբակալել է Թուրքիայի 40-ամյա մի քաղաքացու, որը սպանության համար հետախուզվում էր Ինտերպոլի «կարմիր շրջաբերականով». հայտնում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը։

«Թուրքիայի Հանրապետությունը ձերբակալվածին 2025 թվականի դեկտեմբերից հետախուզում է դիտավորյալ սպանության համար։ Քննչական միջոցառումների արդյունքում իրավապահները նրան ձերբակալել են Մարնեուլում»,- հայտնում է գերատեսչությունը։

Ներկայումս սկսվել է ձերբակալվածի արտահանձնման գործընթացը։