Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Х սոցցանցում կարծիք է հայտնել այն մասին, թե ինչն է ամենից կարեւորը հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի աղմկահարույց գործի հրապարակման հետ կապված։

Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ թե Էփշթեյնի գործի մի ինչ-որ մասի հրապարակումը, այլ նրանց դատական հետապնդումը, ովքեր ահավոր հանցագործություններ են կատարել Էփշթեյնի հետ միասին։

«Երբ գոնե մեկ ձերբակալություն կատարվի, արդարությունը կհաղթանակի։ Եթե ոչ,  ապա այդ ամենը պերֆորմանս է։ Դա ուշադրությունը շեղելուց բացի այլ բան չէ»,- նշել է Իլոն Մասկը։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր ավելի քան 3 մլն էջ Էփշթեյնի գործից, որոնցում, The Independent-ի հաշվարկների համաձայն, միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակվում է ավելի քան 3 000 անգամ։

Գործում կան նաեւ ցուցմունքներ Թրամփի դեմ 13-ամյա աղջկա բռնաբարության մասին։

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ցուցմունքներ տվել է ինքը՝ ենթադրյալ զոհը, որը հայտնել է, որ Թրամփն իբր բռնաբարել է իրեն, երբ նա 13 տարեկան էր։