ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի լրագրող Ջեքի Հայնրիկին ասել է, որ Իրանի հետ բանակցությունների անցկացման ակնկալիք ունի։
Նա մեկնաբանել է հարցն այն մասին, որ Պարսից ծոցի գծով դաշնակիցները տեղյակ չեն Իրանի դեմ հարձակվելու ԱՄՆ պլանների վերաբերյալ։
«Դե, մենք չենք կարող նրանց պատմել պլանի մասին։ Եթե ես նրանց պատմեմ պլանի մասին, դա գրեթե նույնքան վատ կլիներ, եթե ես ձեզ պատմեի պլանի մասին, իրականում կարող էր եւ ավելի վատ լինել։ Բայց լսեք, պլանն այն է, որ [Իրանը] մեզ հետ բանակցի, եւ մենք կտեսնենք՝ կկարողանա՞նք ինչ-որ բան անել, հակառակ դեպքում կտեսնենք, թե ինչ տեղի կունենա... Մենք մեծ նավատորմ ունենք, որը մեկնում է այնտեղ, ավելի մեծ, քան մենք ունեինք, եւ իրականում դեռ կա, Վենեսուելայւմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։





























