Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Х սոցցանցում տեղեկացրել է, որ Իրանը պատրաստվում է բանակցությունների ԱՄՆ-ի հետ։

«Ի հեճուկս հորինված մեդիա պատերազմի շուրջ բարձրացված աղմուկի՝ բանակցությունների կառուցվածքային միջոցառումներն առաջ են ընթանում»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր պլանը Իրանի հետ բանակցություններ վարելն է։

Նա միաժամանակ կրկնել է, որ Իրանին է մոտենում «հսկայական արմադա», որն ավելի մեծ է, քան եղել եւ հիմա էլ կա Վենեսուելայում։

 Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ անգամ մեկ կրակոցն ԱՄՆ-ի կողմից զանգվածային պատասխան կառաջացնի։