Ռուսաստանն այդպես էլ ոչ մի սուզանավ չտեսավ, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին խոստացել էր ուղարկել Ռուսաստանի ափերի մոտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ՏԱՍՍ-ին, Reuters-ին և Wargonzo նախագծին տված հարցազրույցում։
Մեդվեդևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան առաջնորդը կիրառում է կառավարման նոր մեթոդներ և փաստացի դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը ղեկավարում է սոցիալական ցանցերի միջոցով։
«Կարելի է հեգնել, որ ինչ–որ բան չմտածված է կամ չափազանց հուզական։ Այո, հավանաբար այդպես է։ Մի քանի սուզանավ ուզում էր ուղարկել ինչ–որ տեղ, մենք այդպես էլ չգտանք դրանք»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Սեպտեմբերի վերջին Թրամփը հայտարարել էր, թե իբր հրահանգել է երկու սուզանավ տեղափոխել Ռուսաստանի ափերի մոտ։ Դրան նախորդել էր 2025 թվականի օգոստոսին Truth Social հարթակում նրա գրառումը, որտեղ նա նշել էր, որ հրաման է տվել երկու ամերիկյան ատոմային սուզանավ տեղափոխել համապատասխան շրջաններ՝ իբր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի հայտարարությունների պատճառով։
Թրամփի կարծիքով, Մեդվեդևը միջուկային թեմայով սադրիչ հայտարարություններ էր արել։





























