Ադրբեջանի Պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության պետ Մեջիդ Մեսիմովը բանակի համար հատկացվող դեղորայքը եւ բժշկական սարքավորումների մեծ մասը վաճառում է սեւ շուկային: Այդ մասին գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:

«Մի շարք դեղատների հետ կապ պահպանող վարչության պետը զինվորների բուժման համար նախատեսված դեղերը վաճառում է այդ դեղատներին: Բացի այդ, Մեջիդ Մեսիմովը մի քանի տարի շարունակ չարաշահում է իր պաշտոնական լիազորությունները եւ բազմաթիվ խարդախությունների միջոցով հսկայական գումարներ աշխատում: Իսկ «լեզուն ատամների տակ պահել չիմացող» սպաներին նա հեռացնում է աշխատանքից` ազատելով իր ճանապարհը:

Մեսիմովը պետական միջոցներով արտերկրում կոնֆերանսների մասնակցելու անվան ներքո հաճախ ուղեւորվում է հանգստանալու` վատնելով պետական փողերը»,-գրում է «Պոլիգոն»-ը: