Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին Corriere Della Sera-ին տված հարցազրույցում խոսել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին։

Ըստ նրա, Հռոմը աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը, սակայն առաջնահերթությունը Բալկաններինն է․ «Մենք պարտավորություններ ենք ստանձնել նրանց առաջ, և նրանք մեզ համար առաջնահերթություն են։ Մարտի 3-ին մենք կանցկացնենք «Բալկանների բարեկամներ» հանդիպումը Հռոմում։ Ապրիլի 1-ին կլինենք Բելգրադում՝ Գերմանիայի նախարար Վադեֆուլի հետ, որպեսզի արտահայտենք մեր մտահոգությունը Սերբիայի վերաբերյալ», — նշել է Տայանին։

Նա հավելել է, որ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային, «որը պետք է հասնի առաջընթացի»։