ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Հնդկաստանը ամիսներ տևած բանակցություններից հետո ավարտել են առևտրային համաձայնագիրը։

Դրանից առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Համաձայնագիրը նախատեսում է հնդկական արտահանման նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի զգալի նվազեցում՝ նախկինում բարձր դրույքաչափերից (շատ ապրանքների նկատմամբ մոտ 50%) մինչև 18%։ Նախկինում այդ մաքսատուրքերի 25%-ը կապված էր Ռուսաստանից Հնդկաստանի հում նավթի ներմուծման հետ, որն ԱՄՆ-ը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի անուղղակի ֆինանսավորում էր համարում։

Reuters-ի տվյալներով՝ Թրամփը հայտարարել է նաև, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելացնել գնումները ԱՄՆ-ից և, չի բացառվում, նաև Վենեսուելայից։