Հորդանանը կդիմադրի իր օդային տարածքը Իրանի վրա հարձակումների համար օգտագործելու փորձերին, իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի փոխվարչապետ և արտգործնախարար Այման աս-Սաֆադին։
«Հորդանանը չի դառնա տարածաշրջանային հակամարտության մարտադաշտ և իր օդային տարածքի խախտումներ թույլ չի տա»,- ընդգծել է նա՝ նշելով իր աջակցությունը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ջանքերին և Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը լուծելու դիվանագիտության անհրաժեշտությանը։
Արաղչին բարձր է գնահատել Հորդանանի դիրքորոշումը։ Երկու երկների նախարարները համաձայնել են շարունակել երկկողմ խորհրդակցությունները և նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը։





























