ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել են «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի ղեկավար Օլգա Վայգելը, ինչպես նաև խորհրդատուներ Կալլե Վուլֆը և Արսեն Հայրիյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծը, ինչպես նաև քննարկվել է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022–2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2026-2030 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը։





























