2018 թվականից մինչ օրս 43 հազար 786 ընտանիք դուրս է եկել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական ապահովության համակարգից։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը։

«2018 թվականին սոցիալական ապահովության համակարգում, որը հայտնի է որպես «Նպաստ», գրանցված է եղել 92 հազար 564 ընտանիք։ Այժմ դրանց թիվը 48 հազար 778 է»,- ասել է Թորոսյանը՝ պարզաբանելով, որ ընտանիքների մի մասին հաջողվել է դուրս գալ աղքատությունից։

Նրա խոսքով՝ գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկ քաղաքացիների թիվը նույնպես նվազման միտում է դրսևորում։ Միևնույն ժամանակ, ծայրահեղ աղքատությունը երկրում կազմում է ընդամենը 0,6%, իսկ աղքատության մակարդակը՝ 21,7%: