Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նույնիսկ հացի փռերում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա տեսանյութ է տարածել, որտեղ ինքը կրպակից չամիչով բուլկի է գնում, ապա ասում.
«Այս փոքր կրպակը այլևս չի վճարելու հարկ, նա հնարավորություն է ստանալու մեծացնել իր շրջանառությունը և ունենալու է հնարավորություն մեծացնել նաև իր կրպակը։
Փոքր բիզնեսը պետք է ազատված լինի հարկերից»։
Այնուհետեւ նա մեկ այլ կրպակից հաց է գնում և ասում. «Այս հացի փուռը չի տալու հարկեր, որպեսզի հնարավորություն ունենա ավելացնել աշխատատեղերը, մեծանալ և կայանալ ավելի շատ։
Ավտոլվացման կետեր և ավտովերանորոգման կետեր, սա էլ է փոքր բիզնես և ազատվելու է հարկերից, որպեսզի հնարավորություն ունենա զարգանալու։ Վարսավիրանոցները նույնպես ազատվելու են հարկերից»։




























