Ամերիկացի դատավորն ամուսնուն հարկադրել է շնորհավորել կնոջ ծննդյան օրը, ինչպես նաեւ նրան ռեստորան կամ բոուլինգ տանել:

Արտասովոր վճիռը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանում դիտարկել են ընտանեկան վեճի հանգամանքները: Պարզվել է, զույգը վիճել է այն պատճառով, որ ամուսինը մոռացել է շնորհավորել կնոջ ծննդյան օրը: Վեճի ընթացքում 47-ամյա Ջոզեֆ Բրեյը հրել է կնոջը, ինչի պատճառով էլ հայտնվել է դատարանում:

Դատավորը որոշել է, որ այս պարագայում Ջ. Բրեյի կինը դժգոհ լինելու բոլոր հիմքերն ունի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: