Վերականգնումից հետո որմնանկարի հրեշտակի դեմքը նմանվել է վարչապետ Մելոնիին. Իտալիայի իշխանությունները հետաքննություն են սկսել, հայտնում է BBC-ն։
Իտալիայի մշակույթի նախարարությունը մասնագետներ է ուղարկել Հռոմի կենտրոն՝ Սան Լորենցո ին Լուչինայի տաճարի մատուռի որմնանկարը ստուգելու համար, իսկ Հռոմի թեմը հիասթափություն է հայտնել և խոստացել գտնել պատասխանատուներին։
Նկարիչ Բրունո Վալենտինետին հայտարարել է, թե ինքը պարզապես վերականգնել է 2000 թվականին իր նկարած որմնանկարը և չի փորձել հրեշտակին նմանեցնել վարչապետին։





























