ԱՄՆ բնակիչները Սուրբ Վալենտինի օրը 17,6 մլրդ դոլար կծախսեն: Այսպիսին է ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային ֆեդերացիայի կանխատեսումը:

Ամերիկացիների մոտ 20%-ը փետրվարի 14-ին ծրագրում է սիրելիին թանկարժեք իրեր մատուցել: ԱՄՆ բնակիչների մեկ երրորդը լավագույն նվեր է  համարում կոնֆետներն ու ծաղիկները, եւս նույնքանը` ռեստորանում ռոմանտիկ ընթրիքը:

Ավանդաբար այդ օրվա ամենապոպուլյար ծաղիկը համարվում է կարմիր վարդը: Ծաղկավաճառներն այդ օրերին նախեսում են մեծ եկամուտներ ստանալ. նախատեսվում է, որ կսպառվի առնվազն 100 մլն հատ վարդ:

Հրուշակագործները եւս այդ օրերին ստանում են իրենց տարեկան եկամտի գրեթե կեսը: Ամենամեծ հեղինակություն են վայելում սրտի տեսքով շոկոլադե կոնֆետները:

Ամերիկացիների գրեթե կեսն այդ օրը նախատեսում է նշել ռեստորաններում` ռոմանտիկ ընթրիք կազմակերպելով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: