ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մինչև տարեվերջ կայցելի Վաշինգտոն։

«Ես այնտեղ [Չինաստանում] կլինեմ ապրիլին, իսկ այնուհետև նա [Սի Ծինփինը] տարեվերջին կժամանի Սպիտակ տուն», - ասել է Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Չինաստանի առաջնորդի հետ։ «Կարևոր է, որ ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, իսկ նա՝ իմ հետ», - հայտարարել է նա