Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին դատապարտել են ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ ձևական բնույթ կրող «դատավարությունը» սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։

Դատախազները հենց նման դատավճիռ էլ պահանջել էին։

Այնուհետև ընթերցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մյուս գերեվարված ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռները։