Ադրբեջանի իշխանությունները ցմահ ազատազրկման են դատապարտել Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ձևական բնույթ կրող «դատավարությունը» սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։
Դատախազները հենց նման դատավճիռ էլ պահանջել էին։
Այնուհետև ընթերցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մյուս գերեվարված ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռները։




























